ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
03.11.2017 16:43
Իրար են բախվել «ՎԱԶ 2106» ավտոմեքենաները
Նոյեմբերի 2-ին ժամը 19:40-ի սահմաններում Մարտունի-Ճարտար-Կարմիր շուկա ավտոճանապարհի 27-րդ կիլոմետրին իրար են բախվել Մարտունու շրջանի Ճարտար քաղաքի բնակիչ 1970թ. ծնված Ա.Շ-ի վարած «ՎԱԶ 2106» և նույն շրջանի Թաղավարդ գյուղի բնակիչ 1943թ. ծնված Զ.Հ-ի վարած «ՎԱԶ 2106» ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինիս ուղևոր Մ.Հ-ն ստացած մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Մարտունու շրջբուժմիավորում» ՓԲԸ: