ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
29.11.2014 12:35
Իրար են բախվել 3 ավտոմեքենաներ
Նոյեմբերի 28-ին` ժամը 12:15-ի սահմաններում, Ստեփանակերտ քաղաքի Վ. Սարգսյան և Գ. Լուսավորչի փողոցների խաչմերուկում իրար են բախվել Մարտակերտի շրջանի Հաթերք գյուղի բնակիչ, 1970թ. ծնված Վ. Հ-ի վարած «KIA SORENTO» մակնիշի, Ստեփանակերտ քաղաքի Ն. Ստեփանյան փողոցի թիվ 2 շենքի N բնակարանի բնակիչ, 1987թ. ծնված Ս. Գ-ի վարած «FORD EXPLORER» մակնիշի և Թումանյան փողոցի N տան բնակիչ, 1959թ. ծնված Բ. Ս-ի վարած «HYUNDAI KONTI» ավտոմեքենաները, ինչի հետևանքով հետիոտն` Հ.Հակոբյան փողոցի N տան բնակչուհի, 1965թ. ծնված Լ. Հ-ն քթի կոտրվածքով և գանգուղեղի ցնցումով տեղափոխվել է Հանրապետական բժշկական կենտրոն: