ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
20.07.2018 12:16
Իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը
Հուլիսի 19-ին ժամը 19:50-ին ԱՀ ոստիկանության ՃՈ ՃՊԾ տեսուչ Ա. Գ-ն զեկուցագիր է ներկայացրել այն մասին, որ նույն օրը ժամը 12:15-ին Ստեփանակերտ քաղաքի Վ. Սարգսյան փողոցում նկատել է հետիոտնային անցումի վրա կայանված «TOYOTA LAND CRUISER PRADO» ավտոմեքենան, որի վարորդ՝ 1968թ. ծնված Ա. Օ-ից արձանագրություն կազմելու նպատակով պահանջել և ստացել է փաստաթղթերը, սակայն վերջինս փաստաթղթերը թողնելով Ա. Գ-ի մոտ հեռացել է՝ հայտնելով, որ ժամանակ չունի, որից հետո ժամը 17:45-ի սահմաններում ներկայացել է ԱՀ ոստիկանության շենքի մոտ և մեքենան կայանելով չթույլատրվող գոտում պահանջել փաստաթղթերը, որտեղ Ա. Օ-ն չի ենթարկվել արգելված գոտուց մեքենան տեղափոխելու Ա. Գ-ի օրինական պահանջներին, իջել է մեքենայից, քաշքշել, անցենզուր հայհոյանքներ տվել և մեկ անգամ բռունցքով հարվածել նրա ծնոտին:
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ԼՂՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: