ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
08.01.2021 12:44
Ինքնասպանության փորձ
Հունվարի 1-ին «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից հաղորդում է ստացվել ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչություն այն մասին, որ նույն օրը ժամը 10:20-ին աջ նախաբազակի ստորին երրորդականի կտրված վերք մկանների և ջլերի վնասվածքով իրենց մոտ ընդունվել մայրաքաղաքի բնակիչ, 1976թ.ծնված Բ. Վ.-ն:
Ստուգմամբ պարզվել է, որ նույն օրը ժամը 10:20-ի սահմաններում Բ. Վ.-ն գտնվելով իրենց տանը, սոցիալական վատ վիճակից ելնելով, ինքնասպանություն գործելու նպատակով՝ վերցրել է խոհանոցային դանակը և կտրել է աջ նախաբազակի ստորին երրորդականը:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչությունը: