ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
22.01.2021 10:39
Ինքնասպանության փորձ
Հունվարի 10-ին «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից հաղորդում է ստացվել ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչություն այն մասին, որ նույն օրը ժամը 01:45-ին ստամոքսում օտար մարմիններ ախտորոշմամբ իրենց մոտ է ընդունվել Ասկերանի շրջանի բնակիչ, 1968թ.ծնված Բ. Մ.-ն:
ԱՀ ոստիկանության ծառայողները պարզել են, որ Բ. Մ.-ն հունվարի 9-ին ժամը 12:30-ի սահմաններում Ասկերան քաղաքում ինքնասպանություն գործելու նպատակով կուլ է տվել թվով 2 գամ։
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչությունը: