ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
09.07.2020 12:22
Ինքնասպանության փորձ
Հուլիսի 8-ին Գետավանի տեղամասային հիվանդանոցից հաղորդում է ստացվել ԱՀ ոստիկանության Մարտակերտի շրջանային բաժին այն մասին, որ նույն օրը ժամը 21:10-ին ձախ ձեռքի արմնկային հոդի ներսային մասի կտրած վերք ախտորոշմամբ իրենց մոտ է ընդունվել Մարտակերտի շրջանի բնակիչ, 1990թ.ծնված Ս. Ա.-ն։
Ստուգմամբ պարզվել է, որ նույն օրը ժամը 19:40-ի սահմաններում,
Ս. Ա.-ն Մարտակերտի շրջանի Չափար համայնքի մուտքի մոտ ինքնասպանություն գործելու նպատակով ածելիով կտրել է իր ձախ ձեռքը և ստացել վերը նշված վնասվածքը:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Մարտակերտի շրջանային բաժինը: