ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
22.01.2021 10:37
Ինքնաձիգից կրակոցներ են արձակել
Հունվարի 11-ին ժամը 04:50-ի սահմաններում ԱՀ ոստիկանության քաղաքային վարչության ՊՊԾ գումարտակի ծառայողները «Զառուն բաղ» կոչվող տեղանքից ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչություն են բերման ենթարկել Ստեփանակերտ քաղաքի բնակիչներ՝1996թ.ծնված Կ. Խ.-ին և 1996թ.ծնված Վ. Գ.-ին, որոնք բացահայտորեն ցույց տալով իրենց արհամարհական վերաբերմունքը հասարակության, դրանում ընդունված բարոյական և իրավական նորմերի նկատմամբ, նույն օրը Հեքիմյան փողոցում Վ. Գ.-ի կողմից ապօրինի պահվող ԱԿ-103 մոդելի ինքնաձիգից կրակոցներ են արձակել:
Դեպքի հանգամանքները պարզվում են:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչությունը: