Պաշտոնական Հայտարարություն Ուշադրություն Համակարգ Պարզաբանում Ի գիտություն լրագրողների
Արցախի Հանրապետության Սահմանադրություն Օրենսգրքեր Օրենքներ ԱՀ Նախագահի հրամանագրեր, կարգադրություններ ԱՀ կառավարության որոշումներ ԱՀ ոստիկանության պետի հրամաններ Նախագծեր Հանրային քննարկումներ
Ցուցակ 1 Ցուցակ 2
Եռամսյակ Կիսամյակ Ինն ամիսներ Տարի
Սպանություն Սպանության փորձ Հետախուզվողի հայտնաբերում Մարմնական վնասվածք մահվան ելքով Մարմնական վնասվածք Անձի առևանգում Դիակի հայտնաբերում Ինքնասպանություն կամ ինքնասպանության փորձ Ավազակային հարձակում Կողոպուտ Գողություն Խարդախություն Յուրացում կամ վատնում ԱՄՏ-ի փախցնել Գույքը դիտավորությամբ ոչնչացնելը Դրամանենգություն Խուլիգանություն Կավատություն Թմրամիջոցի հայտնաբերում Ապօրինի ծառահատում Որսագողություն Կաշառակերություն Բռնություն իշխանության ներկայացուցչի նկատմամբ Այլ հանցագործություններ Հայտարարվել է հետախուզում Զենք-զինամթերքի կամավոր հանձնում Զենք-զինամթերքի հայտնաբերում Պայթյուն և վթար Հրդեհ Թունավորում Անհայտ կորած
Հետախուզվում են Անհայտ կորած
ՃՏ պատահարներ Օրենքներ, որոշումներ Հայտարարություններ և ծանուցումներ Վարորդական տեսական քննությունների հարցաշարեր

ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ

ԹԵԺ ԳԻԾ

Լրահոս 27.04.2024 Արխիվ

17.04.2022 17:29

Ժիրայր Բորիսի Ենգիբարյան

Ժիրայր Բորիսի Ենգիբարյան

Ներքին գործերի նախարարության ոստիկանության ճանապարհային ոստիկանությունում այսօր հարգանքի տուրք են մատուցել՝ ապրիլի 16-ին ծառայողական պարտականությունների կատարման ժամանակ անսթափ քաղաքացու կողմից արձակված կրակոցներից նահատակված Ժիրայր Ենգիբարյանի հիշատակին, որին ՆԳ նախարար Կարեն Սարգսյանի և համակարգի ծառայողների ուղեկցությամբ մասնակցել են ԱՀ Նախագահ Արայիկ Հարությունյանը, աշխատակազմի ղեկավար Կարեն Շահրամանյանը, Հայաստանի Հանրապետությունում ԱՀ Նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցից, ոստիկանության նախկին ղեկավար Կամո Աղաջանյանը, ԱՀ Գլխավոր դատախազ Գուրգեն Ներսիսյանը։

Ժիրայր Բորիսի Ենգիբարյանը ԱՀ ոստիկանության օրինակելի ծառայողներից էր և իր բարեվարքությամբ ու տեսակով օրինակ է հանդիսացել իր համածառայակից ընկերներին:

Ծառայության ամբողջ ընթացքում գերազանցությամբ է կատարել իրեն վերապահված պարտականություններն ու խնդիրները, ցուցաբերել բարձր պատասխանատվություն:

Ծնվել է 1983 թվականի նոյեմբերի 1-ին Ասկերանի շրջանի Նորագյուղ համայնքում:1991-2001 թվականներին սովորել է գյուղի Վիտալի Պետրոսյանի անվան միջնակարգ դպրոցում:
2004-2009 թվականներին սովորել է Ստեփանակերտի Մեսրոպ Մաշտոց համալսարանի իրավագիտություն բաժնում, ստանալով՝ Իրավաբանի որակավորում:

Ծառայությունը հայրենիքին

Ժիրայր Բորիսի Ենգիբարյանը 2001-2003 թվականներին ծառայել է Արցախի Հանրապետության պաշտպանության բանակում:

2009 թվականի դեկտեմբերի 1-ից ընդունվել է ծառայության ԱՀ ոստիկանության ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության վաշտի թիվ 2 ճանապարհապարեկային ծառայության սպայական դասակում՝ որպես տեսուչ:

2015 թվականի հուլիսի 10-ին նշանակվել է ոստիկանության Ասկերանի շրջանային բաժնի ձերբակալվածների պահման վայրի տեսուչ:

2020 թվականի նոյեմբերի 27-ին նշանակվել է ոստիկանության ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնի ավագ տեսուչ:

Ծառայության ողջ ընթացքում արժանացել է պետական ու գերատեսչական մի շարք խրախուսանքների և մեդալների:

2016 թվականի նոյեմբերի 26-ին գործառական պարտականությունների բարեխիղճ կատարման, ծառայության մեջ բարձր ցուցանիշների հասնելու համար և ի նշանավորումն ոստիկանության օրվա՝ Ժիրայր Ենգիբարյանը ոստիկանության պետի հրամանով պարգևատրվել է «Օրենքի պատվար» մեդալով:

2020թվականի օգոստոսի 5-ին ոստիկանության պետի հրամանով պարգևատրվել է «Երկարամյա ծառայության համար» 3-րդ աստիճանի մեդալով:

ԱՀ Նախագահի հրամանագորվ հետմահու պարգևատրվել է «Արիության համար» մեդալով:

Ամուսնացած է, ունի 2 զավակ:

Ժիրայր Ենգիբարյանի հոգեհանգիստը տեղի կունենա այսօր իր հայրական տանը՝ Նորագյուղում, ժամը 18:00-ից 20:00-ը: Հուղարկավորությունը՝ երկուշաբթի ժամը 13:00-ին: