ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
02.02.2018 14:27
Թունավորում` շմոլ գազից
Փետրվարի 1-ին «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից հաղորդում է ստացվել ոստիկանության Ստեփանակերտի քաղաքային վարչություն այն մասին, որ նույն օրը շմոլ գազի թունավորումով իրենց մոտ են ընդունվել Ստեփանակերտ քաղաքի բնակչուհիներ` 1953թ. ծնված Ս.Ա-ն և 1954թ. ծնված Լ.Հ-ն:
Պարզվել է, որ վերջիններս թունավորվել են նույն օրը ժամը 17:50-ի սահմաններում «Կաշտան» ռեստորանի խոհանոցում տեղադրված գազի ջրատաքացուցիչից արտանետված շմոլ գազից: