ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
22.03.2021 11:38
Թունավորման դեպք՝ մայրաքաղաքում
Մարտի 21-ին «Արևիկ» մանկական բուժմիավորում ՓԲԸ-ից հաղորդում է ստացվել այն մասին, որ ժամը 15:55-ին քացախաթթվի թունավորումով իրենց մոտ է ընդունվել մայրաքաղաքի բնակիչ, 2019թ.ծնված Ա. Շ.-ն:
Ստուգմամբ պարզել է, որ Ա. Շ.-ն թունավորումը ստացել է նույն օրը ժամը 15:20-ի սահմաններում Ասկերանի շրջանի Իվանյան գյուղում իր քեռու` 1994թ.ծնված Ա. Կ.-ի տանը, ծնողների ուշադրությունից դուրս մնալու ընթացքում խոհանոցի սեղանին դրված քացախաթթուն խմելու հետևանքով:
Նախապատրաստվում են նյութեր ըստ ենթակայության ուղարկելու համար: