ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
15.06.2018 12:08
Թմրանյութի հայտնաբերում
Հունիսի 14-ին ԱՀ ոստիկանության Ստեփանակերտի քաղաքային վարչության քրեական հետախուզության բաժնի և ԱՀ ոստիկանության քրեական հետախուզության վարչության ծառայողները համատեղ օպերատիվ տվյալներն իրացնելիս անձնական զննության են ենթարկել Ստեփանակերտ քաղաքի բնակիչ՝ 1964թ. ծնված Ա.Հ-ին, ում բաճկոնի գրպանում հայտնաբերվել է 1.11 գրամ քաշով կանաչ գույնի սպեցիֆիկ հոտով չորացված և մանրացված կանեփանման բույսի զանգված, իսկ տաբատի գրպանում՝ պոլիէթիլենային երկու տոպրակ, որոնց մեջ առկա էր բամբակի կտորներ՝ թաթախված լուծույթով, տարբեր դեղահաբեր և չոր սպիրտ: Զննության է ենթարկվել նաև վերջինիս բնակարանը, որտեղ հյուրասենյակի բազմոցի տակ հայտնաբերվել է շերեփ՝ ինչի վրա առկա էր շագանակագույն լուծույթի չորացված մասնիկներ: