ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
19.02.2022 00:00
Թմրանյութի հայտնաբերման և կամովին հանձնման դեպքեր Մարտունու շրջանում
Փետրվարի 18-ին ոստիկանության Մարտունու շրջանային բաժնի քրեական հետախուզության բաժնի ավագ օպերլիազորը զեկուցագիր է ներկայացրել, որ նույն օրը ժամը 07:00-ին ստացված օպերատիվ տվյալները` համատեղ ԱՀ ոստիկանության ՔՀՎ ծառայողների հետ իրացնելիս, Գիշի գյուղում անձնական խուզարկության է ենթարկվել նույն գյուղի 53-ամյա բնակիչը, ում տաբատի գրպանից հայտնաբերվել է 4,41 գրամ, պայուսակից` 8.39 գրամ թմրանյութի նմանվող չորացված և մանրացված զանգված, իսկ իր առանձնատնից վերջինս 2 առանձին փաթեթներում կամովին հանձնման է ներկայացրել 0.59 գրամ և 0.56 գրամ նմանատիպ զանգված և 60 հատ կանեփի սերմ:
Նույն օրը Բերդաշեն գյուղի 34-ամյա բնակիչը կամովին ոստիկանության Մարտունու շրջբաժնի ծառայողներին է հանձնել 12.2 գրամ քաշով սպեցիֆիկ հոտով, մանրացված և չորացված կանաչավուն գույնի թմրանյութի նմանվող զանգված:
Թմրանյութերի ապօրինի աճեցման և իրացման դեմ ոստիկանության ծառայողների անզիջում պայքարը շարունակվում է։
Բնակչության հետ մշտապես տարվող բացատրական աշխատանքներն արդյունք են տալիս։