ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
21.08.2020 19:11
Թմրամիջոցների դեմ պաքարը շարունակվում է
Օգոստոսի 20-ին ԱՀ ոստիկանության ծառայողները թմրանյութ պահելու կասկածանքով Ստեփանակերտ քաղաքի Հեքիմյան փողոցից ոստիկանության Ստեփանակերտի ՔՈՎ բերման են ենթարկել մայրաքաղաքի բնակիչ, 1996թ.ծնված Լ. Հ.-ին, ում անձնական խուզարկությամբ տաբատի աջ գրպանում հայտնաբերվել է մեկ թղթե փաթեթ, որի մեջ առկա էր 0.27 գրամ քաշով կանաչ գույնի սպեցիֆիկ հոտով կանեփանման բույսի նմանվող չորացված և մանրացված բուսական զանգված:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչությունը:
Օգոստոսի 21-ին ժամը 00:55-ին ԱՀ ոստիկանության ծառայողի կողմից զննության է ենթարկվել ոստիկանության Մարտունու շրջանային բաժնի տուգանային հրապարակ տեղափոխված Մարտունի քաղաքի բնակիչ, 1984թ.ծնված Հ. Հ.-ին պատկանող «Մերսեդես Բենզ» մակնիշի ավտոմեքենան, որի սրահում հակաարևային վահանակի վրա հայտնաբերվել է 1,55 գրամ քաշով կանաչ գույնի, սպեցիֆիկ հոտով, կիսաչոր վիճակում գտնվող թմրանյութի նմանվող զանգված:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Մարտունու շրջանային բաժինը:
Օգոստոսի 20-ին ԱՀ ոստիկանության ՔՀ վարչության ծառայողը թմրանյութ պահելու կասկածանքով Ստեփանակերտ քաղաքի Առաքելյան փողոցում տեղակայված «Կարաս» ռեստորանի դիմացից ԱՀ ոստիկանության ՔՀ վարչություն է բերման ենթարկել Շուշի քաղաքի բնակիչ, 2000թ.ծնված Մ. Բ.-ն, ում անձնական խուզարկությամբ տաբատի գրպանում հայտնաբերվել է 34,41 գրամ քաշով կանեփանման բույսի թաց զանգված:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության քրեական հետախուզության վարչությունը: