ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
26.02.2020 12:10
Թմրամիջոցների դեմ պայքարը շարունակվում է
Փետրվարի 25-ին ժամը 15:58-ին ԱՀ ոստիկանության ծառայողները թմրանյութ ապօրինի պահելու և օգտագործելու կասկածանքով Շահումյանի շրջանի Չարեքտար գյուղի վարչական տարածքում զննության են ենթարկել Մարտունու շրջանի բնակիչ, 1988թ. ծնված Վ. Գ.-ին պատկանող «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենայի սրահը, որի իրերի պահման համար նախատեսված խցիկից հայտնաբերվել է թղթե փաթեթի մեջ փաթեթավորված 0,14 գրամ քաշով կանաչ գույնի չորացված և մանրացված կանեփանման բույսի զանգված:
Վ. Գ.-ն բերման է ենթարկվել ԱՀ ոստիկանության Շահումյանի շրջանային բաժին:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Շահումյանի շրջանային բաժինը: