ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
29.02.2020 11:43
Թմրամիջոցների դեմ պայքարը շարունակվում է
Փետրվարի 28-ին ԱՀ ոստիկանության ծառայողները թմրանյութ ապօրինի պահելու և գործածելու կասկածանքով Շահումյանի շրջանի Եղեգնուտ համայնքում անձնական խուզարկության են ենթարկել ՀՀ Կոտայքի մարզի բնակիչ 1975թ. ծնված Ս. Ա.-ին, ում տաբատի գրպանում հայտնաբերվել է թղթե փաթեթի մեջ փաթեթավորված 0.30 գրամ քաշով կանաչ գույնի մանրացված և չորացված սպեցիֆիկ հոտով թմրանյութի նմանվող զանգված։
Ս. Ա.-ն բերման է ենթարկվել ԱՀ ոստիկանության Շահումյանի շրջանային բաժին:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Շահումյանի շրջանային բաժինը: