ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
17.08.2020 12:13
Թմրամիջոցների դեմ պայքարը շարունակվում է
Օգոստոսի 15-ին ժամը 19:45-ին ԱՀ ոստիկանության ծառայողները Ասկերան քաղաքի բնակիչ, 1987թ.ծնված Կ. Ա.-ին պատկանող առանձնատան երկրորդ հարկ տանող աստիճանների առաստաղի արանքից զննությամբ հայտնաբերել են 1.06գ., տան բակում առկա հավաբնի առաստաղի արանքից 8.23գ. մարիխուանայի նմանվող զանգվածներ, իսկ տնամերձ հողամասից վերջինիս կողմից ցանված և աճեցրած կանեփանման բույսի մեկ թուփ:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Ասկերանի շրջանային բաժինը: