ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
26.07.2019 12:16
ԹՄՐԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԱՊՕՐԻՆԻ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՏԱՐՎՈՂ ՊԱՅՔԱՐԸ՝ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՌԱՋՆԱՀԵՐԹՈՒԹՅՈՒՆ
Ս.թ.հուլիսի 25-ին ժամը 16:10-ին ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի ծառայողները թմրանյութ օգտագործելու և պահելու կասկածանքով մայրաքաղաքի Գ. Նժդեհի փողոցից ոստիկանություն են բերման ենթարկել Ստեփանակերտ քաղաքի բնակիչներ՝ 1970թ.ծնված Ս. Հ-ին և 1974թ.ծնված Ս. Մ-ին։ Անձնական խուզարկությամբ Ս. Հ-ի տաբատի գրպանում հայտնաբերվել է թղթե փաթեթ, որի մեջ առկա էր 0.71 գրամ թմրանյութի նմանվող չորացված և մանրացված բուսական զանգված, իսկ Ս. Մ-ի տաբատի գրպանում հայտնաբերվել է մեկ կաթուցիչ:
Ս.Հ-ն հայտարարել է, որ նշված զանգվածը պարունակում է իրեն։
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչությունը:
Ս.թ. հուլիսի 25-ին ԱՀ ոստիկանության Շահումյանի շրջանային բաժնի քրեական հետախուզության խմբի ծառայողների կողմից զննության է ենթարկվել Քարվաճառ քաղաքի բնակիչ, 1987թ.ծնված Կ. Շ-ին պատկանող կիսակառույց առանձնատան հողամասը, որտեղ հայտնաբերվել է վերջինիս եղբոր՝ 1989թ.ծնված Կ. Շ-ի կողմից ցանված և մշակված թվով 2 հատ կանեփանման բույս:
Շահումյանի շրջանի բնակիչ, 1987թ.ծնված Մ. Գ-ին պատկանող առանձնատան այգու զննությամբ հայտնաբերվել է վերջինիս կողմից ցանած և մշակված կանեփանման բույսի 1 թուփ:
Ստուգումներով զբաղվում է ԱՀ ոստիկանության Շահումյանի շրջանային բաժինը:
Եվս մեկ անգամ հիշեցնում ենք օրենսդրությամբ սահմանված բացառիկ հնարավորության մասին՝ համաձայն որի, թմրամիջոցներ կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր, դրանց պրեկուրսորներ, ինչպես նաև խիստ ներգործող կամ թունավոր նյութեր կամովին հանձնող անձն ազատվում է դրանք ապօրինի պատրաստելու, վերամշակելու, ձեռք բերելու, փոխադրելու կամ առաքելու համար նախատեսված քրեական պատասխանատվությունից։
Նմանատիպ բուսատեսակներ կամ նյութեր ապօրինի պահող անձանց առաջարկում ենք չհետաձել չարիքից օր առաջ ազատվելու հնարավորությունը՝ այդ կերպ երաշխավորելով ինչպես ձեր կյանքն ու առողջությունը, այնպես էլ օրենքի հետ խնդիրներ ունենալու անխուսափելի հատուցումը։