ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
22.07.2020 18:07
Թափուր պաշտոնը համալրվել է
ԱՀ ոստիկանությունում արդեն ավանդույթ է դարձել թափուր պաշտոնը համալրել մրցույթի միջոցով։
Հուլիսի 22-ին ԱՀ ոստիկանությունում անցկացված մրցույթի նպատակն էր՝ համալրել ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչության հերթապահ մասի առկա տեսուչ –հերթապահի պաշտոնը։
Նախօրոք հայտարարված մրցույթին մասնակցության հայտ էին ներկայացրել ԱՀ ոստիկանության երկու ծառայող և քաղաքացիական մեկ անձ։
Անցկացված գրավոր քննության ստուգման ավարտից հետո պարզ է դարձել, որ մրցույթի հաղթող է ճանաչվել քաղաքացի Հակոբյան Հովհաննեսը։