ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
23.01.2021 13:02
Զրկված լինելով տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից՝ վարել է տրանսպորտային միջոց
Հունվարի 21-ին ԱՀ ոստիկանության ՃՈ ծառայողը զեկուցագիր է ներկայացրել այն մասին, որ ՀՀ Արմավիրի մարզի բնակիչ, 1990թ.ծնված Դ. Մ.-ն 2020թ. հունիսի 13-ին մեկ տարի ժամկետով զրկված լինելով տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից 2021թ. հունվարի 16-ին Շուշիի շրջանի Լիսագոր գյուղում վարել է տրանսպորտային միջոց:
Նախապատրաստվում են նյութեր ԱՀ ոստիկանության Ստեփանակերտի քաղաքային վարչություն ուղղարկելու համար: