ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
22.01.2021 14:16
Զրկված լինելով տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից վարել է ավտոմեքենա
Հունվարի 13-ին ԱՀ ոստիկանության ծառայողը զեկուցագիր է ներկայացրել այն մասին, որ 2020թ. դեկտեմբերի 21-ին ժամը 20:50-ի սահմաններում Ասկերան-Ստեփանակերտ-Բերքաձոր-Այգեստան ավտոճանապարհների խաչմերուկում տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի վերաբերյալ նախապատրաստվող նյութերի ստուգմամբ պարզվել է, որ Ասկերանի շրջանի բնակիչ, 1984թ.ծնված Վ. Գ.-ն գտնվելով ոգելից խմիչքների ազդեցության տակ ու զրկված լինելով մեկ տարի ժամկետով տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից վարել է «ԿԱՄԱԶ-53212» մակնիշի համարանիշի ավտոմեքենան: