ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
03.03.2021 11:08
Զրկված լինելով տրանսպորտային միջոց վարելու իրավունքից՝ վարել է ավտոմեքենա
Մարտի 2-ին ԱՀ ոստիկանության ՃՈ ծառայողը զեկուցագիր է ներկայացրել այն մասին, որ մարտի 1-ին ժամը 11:30-ի սահմաններում, Ստեփանակերտ-Գորիս ավտոճանապարհի 28-րդ կիլոմետրին տեղակայված հսկիչ անցագրային կետում ՃՈ ծառայողը ծառայություն իրականացնելիս կանգնեցրել է «ՎԱԶ 2106» մակնիշի ավտոմեքենան, որի փաստաթղթերի ստուգմամբ պարզվել է, որ վարորդ՝ ՀՀ Ջերմուկ քաղաքի բնակիչ, 1974թ.ծնված Վ. Ս.-ն 2020թ. սեպտեմբերի 20-ից մեկ տարի ժամկետով զրկված է տրանսպորտային միջոց վարելու իրավունքից։
Նախապատրաստվում է նյութեր ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչություն ուղարկելու համար: