ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
01.03.2021 11:36
Զրկված լինելով տրանսպորտային միջոց վարելու իրավունքից անսթափ վիճակում վարել է տրանսպորտային միջոց
Փետրվարի 26-ին ԱՀ ոստիկանության ՃՈ ծառայողը զեկուցագիր է ներկայացրել այն մասին, որ նույն օրը ժամը 23:55-ի սահմաններում Մարտունի քաղաքի Ազատամարտիկների փողոցում ծառայություն իրականացնելիս կանգնեցրել են Ասկերանի շրջանի բնակիչ, 1988թ.ծնված Դ. Մ.-ի կողմից վարած «Նիսսան Տիդա» մակնիշի ավտոմեքենան, որի փաստաթղթերի ստուգմամբ պարզվել է, որ վերջինս 2020թ. ապրիլի 23-ից մեկ տարի ժամկետով զրկված լինելով տրանսպորտային միջոց վարելու իրավունքից անսթափ վիճակում վարում է տրանսպորտային միջոց:
Նախապատրաստվում է նյութեր ոստիկանության Մարտունու շրջանային բաժին ուղարկելու համար։