ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
27.01.2021 13:01
Զրկված լինելով ավտոտրանսպորտային միջոց վարելու իրավունքից՝ անսթափ վիճակում վարել է տրանսպորտային միջոց
Հունվարի 26-ին ՃՈ ծառայողը զեկուցագիր է ներկայացրել այն մասին, որ Ստեփանակերտ քաղաքի բնակիչ, 1952թ.ծնված Վ. Ի.-ն 2020թ. ապրիլի 1-ից 1 տարի ժամկետով զրկված լինելով ավտոտրանսպորտային միջոց վարելու իրավունքից ս.թ. հունվարի 23-ին Ասկերանի շրջանի Իվանյան համայնքի տարածքում անսթափ վիճակում վարել է տրանսպորտային միջոց:
Նախապատրաստվում են նյութեր ԱՀ ոստիկանության Ասկերանի շրջանային բաժին ուղարկելու համար: