ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
Զենքի և ռազմամթերքի հանձնում
Հունիսի 27-ին ոստիկանության Ասկերանի շրջանի քրեական հետախուզության ծառայողների կողմից «Կանեփ-կակաչ 2017» համալիր միջոցառման ընթացքում, Սարդարաշեն գյուղի բնակիչ 1949թ. ծնված Հ.Գ-ի շուրջ տարված բացատրական աշխատանքների շնորհիվ,վերջինս ոստիկանության շրջբաժին կամովին հանձնել է օդաճնշիչ հրացան` ձևափոխած մարտականի և տարբեր տրամաչափի 57 փամփուշտ:
Հունիսի 27-ին ոստիկանության Հադրութի շրջբաժնի ծառայողների կողմից «Կանեփ-կակաչ 2017» համալիր միջոցառման ընթացքում, ՀՀ Սյունիքի մարզի Վարդավանք գյուղի բնակիչ՝ 1964թ. ծնված Ա.Ա-ի(ժամանակավոր բնակվում է Հադրութի վարչական տարածքում) շուրջ տարված բացատրական աշխատանքների արդյունքում, վերջինս ոստիկանության Հադրութի շրջբաժին կամովին հանձնել է 2 ինքնաձիգ, ինքնաձիգի 5 պահեստատուփ և 5.45 մմ տրամաչափի 128 փամփուշտ: