ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
07.02.2017 17:32
Զենքի և ռազմամթերքի կամովին հանձնում՝ շրջանային բաժիններում
Փետրվարի 6-ին Ասկերանի շրջանի Նորագյուղ գյուղի բնակիչ, 1965թ. ծնված Վ. Հ-ն ոստիկանության շրջբաժնում կամովին հանձնել է մեկ միավոր չպարզված մոդելի հրացան, 10 հատ 7,62 և 15 հատ 5,45 տրամաչափի փամփուշտ:
*****
Փետրվարի 6-ին Մարտունու շրջանի Շեխեր գյուղի բնակչուհի, 1970թ. ծնված Ս. Ա-ն ոստիկանության շրջբաժնում կամովին հանձնել է 1 օդաճնշիչ հրացան` ձևափոխված 5.6 մմ տրամաչափի, 2 նռնակ՝ իր պայթուցիչներով և ինքնաձիգի 1 պահեստատուփ, որոնք պատկանում էին հանգուցյալ ամուսնուն:
*****
Փետրվարի 6-ին Հադրութի շրջանի Թաղասեռ գյուղի բնակիչ, 1965թ. ծնված Բ. Ա-ն ոստիկանության շրջբաժնում կամովին հանձնել է ՀՀ արտադրության հաստոցավոր, ինքնաշեն նռնականետ: