ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
30.11.2017 14:23
Կամովին հանձնել են Շմայսեր, կարճեցված փողով հրացան և ռազմամթերք
Նոյեմբերի 29-ին Ասկերանի շրջանի Բերքաձոր գյուղի բնակիչ` 1971թ. ծնված Ս.Պ-ն ոստիկանության Ասկերանի շրջանային բաժին կամովին հանձնել է «Շմայսեր» տիպի 1 ինքնաձիգ, 1 պահեստատուփ, 9մմ տրամաչափի 6 փամփուշտ և «Ֆ-1» տիպի 3 նռնակ` պայթուցիչներով :
Նոյեմբերի 29-ին Շուշի քաղաքի բնակիչ` 1968թ. ծնված Կ.Պ-ն, ոստիկանության Շուշիի շրջանային բաժին կամովին հանձնել է մեկ միավոր E25322 համարի կարճեցված փողով հրացան՝ ձևափոխած 7,62 մմ տրամաչափի մարտականի, ինքնաձիգի 2 պահեստատուփ և տարբեր տրամաչափի 104 փամփուշտ: