ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
26.02.2016 17:36
Զենքի և ռազմամթերքի կամովին հանձնում
Փետրվարի 25-ին տարված պրոֆիլակտիկ բացատրական աշխատանքների արդյունքում Մարտակերտի շրջանի Աղաբեկալանջ գյուղի բնակչուհի, 1977թ. ծնված Մ. Ս-ն ոստիկանության շրջբաժնում կամովին հանձնել է ինքնաձիգի 6 պահեստատուփ, տարբեր տրամաչափի 272 փամփուշտ, «Ֆ-1» տիպի 1 և «ՌԳԴ-5» տիպի 2 նռնակներ` առանց պայթուցիչների:
*****
Փետրվարի 25-ին Քաշաթաղի շրջանի Գետափ գյուղի բնակիչ, 1961թ. ծնված Գ. Ա-ն ոստիկանության շրջբաժնի Միջնավանի բաժանմունքում կամովին հանձնել է մեկ միավոր ինքնաշեն ատրճանակ, «ՌԳԴ-5» տիպի 1 նռնակ` առանց պայթուցիչի և տարբեր տրամաչափի 72 փամփուշտ: