ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
26.10.2018 11:17
Զենքի կամովին հանձնում
Ս.թ.հոկտեմբերի 25-ին ԱՀ ոստիկանության քրեական հետախուզության վարչության և ոստիկանության Մարտակերտի շրջանային բաժնի ծառայողների հետ համատեղ տարված պրոֆիլակտիկ բացատրական աշխատանքների արդյունքում Մարտակերտի շրջանի բնակիչ, 1987թ.ծնված Գ. Ա-ն ոստիկանության քրեական հետախուզության վարչություն կամովին հանձնել է մեկ միավոր «Կարաբին» տիպի հրացան, որը ս.թ. մարտ ամսին գտել է նույն շրջանի Մեծ Շեն գյուղի «Ծովին հող» կոչվող տեղամասից: