ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
04.02.2021 14:32
ԶԵՆՔԻ, ԶԻՆԱՄԹԵՐՔԻ ԿԱՄԱՎՈՐ ՀԱՆՁՆՈՒՄ
Փետրվարի 3-ին մայրաքաղաքի բնակիչ, 1984թ.ծնված Կ. Գ.-ն ԱՀ ոստիկանության քրեական հետախուզության վարչություն կամովին հանձնել է «ԱԿՄ» տիպի 2 միավոր ինքնաձիգ, 2 նռնակ իր պայթուցիչներով, ինքնաձիգի 5 պահեստատուփ և 165 փամփուշտ։
Փետրվարի 3-ին Ասկերանի շրջանի բնակիչ, 1980թ.ծնված Դ. Ս.-ն ԱՀ ոստիկանության քրեական հետախուզության վարչություն կամովին հանձնել է «Մակառով» տիպի ատրճանակ։
Ստուգումներով զբաղվում է ԱՀ ոստիկանության ՔՀ վարչությունը։