ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
29.04.2017 11:41
Դժբախտ պատահար` Շահումյանի շրջանում
Ապրիլի 28-ին ժամը 13:40-ի սահմաններում Շահումյանի շրջանի Եղեգնուտ գյուղի բնակիչ` 1991թ. ծնված Ս. Մ-ն, գյուղի մոտակայքով հոսող գետը անցնելու ժամանակ սայթաքել ու ընկել է և ստացած վնասվածքներից տեղում մահացել:
* * *
Ապրիլի 28-ին ժամը 17:15-ի սահմաններում Մարտակերտ-Վարդենիս ավտոճանապարհի 82-րդ կիլոմետրին ժայռաբեկոր է ընկել և հարվածել նշված ճանապարհահատվածով երթևեկող ՀՀ Գեղարքունիքի մարզի Վարդենիկ գյուղի բնակիչ` 1973թ. ծնված Մ. Խ-ի «ՎԱԶ-21053» ավտոմեքենայի դիմապակուն, ինչի հետևանքով վերջինս կորցնելով մեքենայի կառավարումը դուրս եկել ճանապարհի երթևեկելի մասից և հարվածել ճամփեզրի ծառին ու տարբեր մարմնական վնասվածքներով տեղափոխվել ՀՀ Վարդենիս քաղաքի հիվանդանոց: