ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
Գտած բանկային քարտից գումար է հանել
Մարտի 14-ին գողություն կատարելու կասկածանքով ոստիկանության Ստեփանակերտի քաղաքային վարչություն բերման ենթարկված` Տեր-Ղուկասովի փողոցի N տան բնակիչ, 1978թ. ծնված Կ. Կ-ի շուրջ ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ վերջինս ս.թ. փետրվարի 25-ի երեկոյան ժամերին, գտել է Ա.Առաքելյան փողոցի թիվ 2ա շենքի N բնակարանի բնակչուհի, 1978թ. ծնված Դ. Բ-ի դրամապանակը, որի մեջ առկա էր «Արցախբանկ» ՓԲԸ բանկային քարտն ու ծածկագիրը և փետրվարի 26-ին բանկոմատից նշված քարտով հանել 181.000 դրամ: