ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
24.12.2020 10:45
Գողություններ՝ Մարտակերտ քաղաքում
Դեկտեմբերի 23-ին Մարտակերտի շրջանային դատախազությունից ԱՀ ոստիկանության Մարտակերտի շրջանային բաժին է ստացվել Մարտակերտ քաղաքի բնակիչ, 1948թ.ծնված Մ. Մ.-ի դիմումն այն մասին, որ նոյեմբերի 15-ից մինչև նոյեմբերի 16-ն ընկած ժամանակահատվածում իրեն պատկանող 1 գլուխ խոզը իրենց անասնագոմից գողացել է Մարտակերտ քաղաքի բնակիչ, 1976թ.ծնված Գ. Ե.-ն, իսկ 1 գլուխ խոզը, 7 խոճկորների հետ իր տան մոտակայքից գողացել է Մարտակերտ քաղաքի բնակիչ, 1976թ.ծնված Գ. Գ.-ն և տվել Մարտակերտ քաղաքի բնակիչ, 1975թ.ծնված Ա. Պ.-ին:
Վնասի չափը պարզվում է։
Դեկտեմբերի 23-ին ԱՀ ոստիկանության Մարտակերտի շրջանային բաժնի ծառայողները պարզել են, որ Մարտակերտ քաղաքի բնակիչ, 1973թ.ծնված Գ. Ա.-ն հոկտեմբեր ամսվա կեսին Մարտակերտ քաղաքի Խորենացի փողոցից գաղտնի հափշտակել է նույն քաղաքի բնակիչ, 1998թ.ծնված Բ. Գ.-ին պատկանող թվով 2 գլուխ 4 ամսական 20 կգ. քաշով խոզերը։
Վնասի չափը ճշտվում է:
Ստուգմումներով զբաղվում է ԱՀ ոստիկանության Մարտակերտի շրջանային բաժինը: