ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
06.02.2021 11:43
Գողություն՝ տնից
Փետրվարի 5-ին Ասկերանի շրջդատախազությունից՝ոստիկանության Ասկերանի շրջանային բաժին է մուտք գործել` Ստեփանակերտ քաղաքի բնակչուհի, 1929թ.ծնված Է. Պ.-ի դիմումն այն մասին, որ 2020թ. սեպտեմբերի 27-ից մինչև նոյեմբերի 18-ն ընկած ժամանակահատվածում, անհայտ անձինք Ասկերանի շրջանի Վերին Սզնեք գյուղում գտնվող իր տան դուռը ջարդելու միջոցով մուտք են գործել ներս և գաղտնի հափշտակել հագուստներ, արծաթե սուր իր պատյանով, հին գորգը` 1912թ. գործվածքով, 600.000 դրամ գումարը և այլ իրեր:
Ստուգմամբ զբաղվում է ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի բաժինը: