ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
30.01.2021 11:02
Գողություն՝ բենզալցակայանից
Հունվարի 29-ին ԱՀ Մարտակերտի դատախազությունից՝ոստիկանության Մարտակերտի շրջանային բաժին է ստացվել Մարտակերտ քաղաքի բնակիչ, 1958թ.ծնված Վ. Հ.-ի դիմումն այն մասին, որ 2020թ. սեպտեմբերի 27-ից մինչև 2020թ. նոյեմբերի 15-ը ընկած ժամանակահատվածում, անհայտ անձը Սախարով փողոցում տեղակայված իր կողմից շահագործվող «Թամարա» ՍՊԸ բենզալցակայանի տարաների կողպեքները ջարդելու միջոցով հափշտակել են 2403 լիտր բենզին և 1822 լիտր դիզվառելիք:
Վնասի չափը ճշտվում է:
Ստուգմամբ զբաղվում է ոստիկանության Մարտակերտի շրջանային բաժինը: