ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
26.12.2016 16:22
Գողություն՝ «Ղարաբաղ Տելեկոմ» ՓԲԸ սպասարկման սրահից
Դեկտեմբերի 23-ին «Ղարաբաղ Տելեկոմ» ՓԲԸ Հադրութի մասնաճյուղից գրություն է ստացվել այն մասին, որ նույն օրը՝ գիշերը, անհայտ անձինք ապօրինի մուտք են գործել ԼՂՀ Հադրութի շրջանի վարչական տարածքում գտնվող «Մեխակավան» տեղամասում գտնվող «Ղարաբաղ Տելեկոմ» ՓԲԸ սպասարկման սրահ և գողացել շուրջ 102.000 ՀՀ դրամ ու 2 հատ «ՂՏ» լիցքավորման քարտ՝ յուրաքանչյուրը 4.500 ՀՀ դրամ արժողությամբ: