ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
02.11.2018 11:46
Գողություն
Ս.թ.նոյեմբերի 1-ին «Արցախգազ» ՓԲԸ Մարտունու մասնաճյուղից գրություն է ստացվել ԱՀ ոստիկանության Մարտունու շրջանային բաժին առ այն, որ ս.թ. հոկտեմբերի 29-ից մինչև 30-ն ընկած ժամանակահատավածում Մարտունու «Արտաշահագործման » տեղամասի կողմից Սարգսաշեն-Զարդարաշեն-Թաղավարդ չգործող գազատարի ապամոնտաժման ժամանակ Սարգսաշեն գյուղի «Շռշռան» կոչվող տեղամասից անհայտ անձինք գողացել են d-89 տրամաչափի մոտ 20 գծամետր խողովակ:
ԱՀ ոստիկանության Մարտունու շրջանային բաժնի ծառայողների կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նշված գողությունը կատարել է Մարտունու շրջանի բնակիչ, 1973թ.ծնված Ս. Ս-ն:
Գողոնն առգրավված է:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Մարտունու շրջանային բաժինը: