ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
04.02.2016 15:42
Գողություն և գողության փորձ
Փետրվարի 2-ին ոստիկանության Մարտակերտի շրջբաժնի հերթապահ մասում հաղորդում է ստացվել այն մասին, որ «Բեյզ Մեթըլս» ՓԲԸ Կաշենի լեռնահանքային համալիրի տարածքի պահեստից գողություն է կատարվել:
Պարզվել է, որ փետրվարի 2-ին՝ ժամը 03:00-ից մինչև 06:00-ն ընկած ժամանակահատվածում, անհայտ անձը ապօրինի մուտք է գործել «Բեյզ Մեթըլս» ՓԲԸ Կաշենի լեռնահանքային համալիրի տարածքում գտնվող պահեստ և հափշտակել տարբեր տեսակի մթերային և տնտեսական ապրանքներ: Բացի այդ, նույն ժամանակահատվածում անհայտ անձը մեխանիկական ներգործությամբ փորձել է ապօրինի բացել ընկերության տարածքում տեղակայված բանկոմատը, սակայն իր կամքից անկախ հանգամանքներում հանցագործությունն ավարտին չի հասցրել: