ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
30.08.2018 13:00
Գողություն պահեստից
Ս.թ օգոստոսի 29-ին ԱՀ ոստիկանության Մարտակերտի շրջբաժնում «Բեյզ Մեթըլս» ՓԲԸ-ից ահազանգ էր ստացվել գողության վերաբերյալ։
ԱՀ ոստիկանության Մարտակերտի շրջբաժնի ծառայողները պարզել են, որ ս.թ. օգոստոսի 28-ին ժամը 20:00-ից մինչև օգոստոսի 29-ի ժամը 08:00-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը ապօրինի մուտք է գործել«Բեյզ Մեթըլս» ՓԲԸ –ի չկողպված հանուկի պահեստ՝ դուռը ջարդելու եղանակով մուտք գործել պահեստում գտնվող գրասենյակ և գաղտնի հափշտակել 2 հատ նոութբուք, 1 հատ քիմիական նյութերի պարունակություն չափող սարք, 1 հատ թվային տեսախցիկ, 1 հատ պրինտեր՝ ընկերությանը պատճառելով նյութական վնաս:
Վնասի չափը ճշտվում է: