ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
Գողություն խանութից
Հունիսի 12-ին ժամը 10:00-ին Մարտակերտ քաղաքիՆալբանդյան փողոցի N տան բնակիչ 1952թ. ծնված Յ. Մ-ն, ոստիկանության շրջբաժնի հերթապահ մաս է հաղորդել, որ իր խանութից գողություն է կատարվել:
Դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ հունիսի 11-ին ժամը 23:00-ից մինչև հունիսի 12-ի ժամը 07:00-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը մեխանիկական ներգործությամբ բացել է Մարտակերտ քաղաքի Սախարովի փողոցում տեղակայված Յ.Մ-ին պատկանող խանութի դուռը և գողացել տարբեր տեսակի պարենային ապրանքներ: