ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
04.07.2014 11:42
Գողություն դպրոցի պահեստից
Հուլիսի 3-ին Քաշաթաղի շրջանի Երիցվանք գյուղի բնակիչ, 1958թ. ծնված Զ. Մ-ն հեռախոսով ոստիկանության շրջբաժին է հաղորդել այն մասին, որ գյուղի միջնակարգ դպրոցից գողություն է կատարվել:
Պարզվել է, որ հունիսի 27-ից մինչև հուլիսի 3-ն ընկած ժամանակահատվածում, անհայտ անձը չկողպված դռնով մուտք է գործել Երիցվանք գյուղի դպրոցի պահեստ, գողացել 3 վառարան և ծխատար խողովակներ` պատճառելով 70.000 ՀՀ դրամի նյութական վնաս: