ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
14.09.2019 09:45
Գողություն` Գետավանում
Սեպտեմբերի 12-ին ժամը 10:15-ին Մարտակերտի շրջանի բնակիչ, 1975թ. ծնված Վ. Ի.-ն ԱՀ ոստիկանության Մարտակերտի շրջանային բաժին հաղորդել է առ այն, որ իրեն պատկանող խանութից գողություն է կատարվել:
ԱՀ ոստիկանության Մարտակերտի շրջանային բաժնի ՔՀԲ ծառայողները պարզել են, որ 2019թ. սեպտեմբերի 11-ի ժամը 23:00-ից մինչև սեպտեմբերի 12-ի ժամը 09:00-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը դեռևս չպարզված եղանակով մուտք է գործել Գետավան գյուղում տեղակայված Վ. Ի.-ին պատկանող խանութ և գողացել տարբեր տեսակի ծխախոտ, 6 հատ շոկոլադե սալիկ, տարբեր տեսակի կրակայրիչներ և 60.000 դրամ գումար:
Վնասի չափը պարզվում է:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Մարտակերտի շրջանային բաժինը: