ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
17.06.2014 16:53
Գողություն «ՎԱԶ-2107»-ից
Հունիսի 16-ին Ստեփանակերտ քաղաքի Աշոտ Գրաշու փողոցի N տան բնակիչ, 1964թ. ծնված Գ. Մ-ն ոստիկանության քաղվարչության հերթապահ մաս է հաղորդել այն մասին, որ իր ավտոմեքենայից գողություն է կատարվել:
Պարզվել է, որ հունիսի 15-ի ժամը 23:00-ից մինչև հունիսի 16-ի ժամը 08:30-ն ընկած ժամանակահատվածում, անհայտ անձը Գ. Մ-ին պատկանող «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայի սրահից գողացել է ձայնագրիչը և մոդուլյատորը: