ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
29.07.2014 17:10
Գողություն` «Խվատայկա» սարքից
Հուլիսի 27-ին, ժամը 01:10-ի սահմաններում, ԼՂՀ ոստիկանության պետական պահպանության վարչության ծառայողները ծառայության ժամանակ նկատել են, որ Ստեփանակերտ քաղաքի Ազատամարտիկների փողոցի վրա գտնվող կենտրոնական ավտոկայանի տարածքում տեղակայված «Խվատայկա» կոչվող սարքի կողպված դռան արանքից Սպանդարյան փողոցի N տան բնակիչ, 1972թ. ծնված Ա. Մ-ն և Հեքիմյան փողոցի թիվ 7 շենքի N բնակարանի բնակիչ, 1982թ. ծնված Ա. Հ-ն մետաղյա լարի միջոցով ներսից հանել են «Մյուզիկ Անգել» մոդելի ձեռքի ձայնագրիչ և «Կենքսինդա» մոդելի բջջային հեռախոս:
Ա. Մ-ն և Ա. Հ-ն բերման են ենթարկվել ոստիկանության քաղվարչություն:
Գողոնն առգրավված է: