ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
14.08.2020 11:59
Գողության դեպքը բացահայտվել է
Оգոստոսի 12-ին հաղորդվել էր անհայտ անձի կողմից Քաշաթաղի շրջանի բնակիչ, 1980թ.ծնված Գ. Հ.-ին պատկանող «Կամազ» ավտոմեքենայից 2 մարտկոց գողանալու մասին:
Ստուգմամբ պարզվել է, որ նշված գողությունը օգոստոսի 12-ին ժամը 03:30-ի սահմաններում կատարել է ՀՀ Կոտայքի մարզի բնակիչ, 1988թ.ծնված Ա. Մ.-ն, որոնք տեղափոխել է Միջնավան քաղաքի Արևելյան թաղամաս և թաքցրել:
Գողոնը հայտնաբերվել և վերցվել է:
Ա. Մ.-ն բերման է ենթարկվել ԱՀ ոստիկանության Քաշաթաղի շրջանային բաժին: