ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
24.02.2021 16:11
Գողության դեպքը բացահայտվել է
Նոյեմբերի 27-ին հաղորդվել էր անհայտ անձանց կողմից Ճարտար քաղաքում տեղակայված նույն քաղաքի բնակիչ, 1967թ.ծնված Ի. Բ.-ին պատկանող ավտոպահեստամասերի խանութից գողություն կատարելու մասին։
ԱՀ ոստիկանության Մարտունու շրջանային բաժնի ծառայողները ձեռնարկված օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում պարզել են, որ Ճարտար քաղաքի բնակիչ, 1981թ.ծնված Ս. Ա.-ն 2020թ. հոկտեմբերի 20-ից մինչև նոյեմբերի 12-ն ընկած ժամանակահատվածում, նշված խանութից գաղտնի հափշտակել է տարբեր պահեստամասեր:
Գողոնն առգրավված է:
Նախապատրաստվում է նյութեր ԱՀ քննչական կոմիտե ուղարկելու համար: