ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
25.09.2019 12:33
Գողության դեպքեր՝ մայրաքաղաքում
Սեպտեմբերի 23-ին ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի ծառայողը զեկուցագիր է ներկայացրել առ այն, որ գողություն կատարելու համար ոստիկանության վարչություն բերման ենթարկված Քաշաթաղի շրջանի բնակիչ, 2004թ.ծնված Ս. Մ.-ի և Շուշի քաղաքի բնակիչ, 2004թ.ծնված Մ. Բ-ի հետ տարված բացատրական աշխատանքների արդյունքում պարզվել է, որ վերջիններս նույն օրը ժամը 00:30-ի սահմաններում Շուշի քաղաքի բնակիչ, 1981թ.ծնված Ա. Հ-ին պատկանող Ստեփանակերտ քաղաքի Մամիկոնյան 9/13 հասցեում տեղակայված խանութի դիմաց տեղադրված շղթայով ու կողպեքով կողպված սառնարանից դուռը քաշելով բացելու միջոցով գողացել են 0.5լ. տարողությամբ 2 շիշ Կոկա-Կոլա տեսակի հյութ և մեկ շիշ գարեջուր:
Վերջիններս նույն օրը ժամը 01:30-ի սահմաններում մայրաքաղաքի բնակիչ, 1994թ.ծնված Վ. Հ.-ին պատկանող Բաղրամյան 3 հասցեում տեղակայված խանութի դիմաց տեղադրված շղթայով ու կողպեքով կողպված սառնարանից գողացել են Պեպսի-Կոլա տեսակի 0.5լ. տարողությամբ 5 շիշ հյութ:
Վնասների չափերը պարզվում է:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչությունը: