Պաշտոնական Հայտարարություն Ուշադրություն Համակարգ Պարզաբանում Ի գիտություն լրագրողների
Արցախի Հանրապետության Սահմանադրություն Օրենսգրքեր Օրենքներ ԱՀ Նախագահի հրամանագրեր, կարգադրություններ ԱՀ կառավարության որոշումներ ԱՀ ոստիկանության պետի հրամաններ Նախագծեր Հանրային քննարկումներ
Ցուցակ 1 Ցուցակ 2
Եռամսյակ Կիսամյակ Ինն ամիսներ Տարի
Սպանություն Սպանության փորձ Հետախուզվողի հայտնաբերում Մարմնական վնասվածք մահվան ելքով Մարմնական վնասվածք Անձի առևանգում Դիակի հայտնաբերում Ինքնասպանություն կամ ինքնասպանության փորձ Ավազակային հարձակում Կողոպուտ Գողություն Խարդախություն Յուրացում կամ վատնում ԱՄՏ-ի փախցնել Գույքը դիտավորությամբ ոչնչացնելը Դրամանենգություն Խուլիգանություն Կավատություն Թմրամիջոցի հայտնաբերում Ապօրինի ծառահատում Որսագողություն Կաշառակերություն Բռնություն իշխանության ներկայացուցչի նկատմամբ Այլ հանցագործություններ Հայտարարվել է հետախուզում Զենք-զինամթերքի կամավոր հանձնում Զենք-զինամթերքի հայտնաբերում Պայթյուն և վթար Հրդեհ Թունավորում Անհայտ կորած
Հետախուզվում են Անհայտ կորած
ՃՏ պատահարներ Օրենքներ, որոշումներ Հայտարարություններ և ծանուցումներ Վարորդական տեսական քննությունների հարցաշարեր

ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ

ԹԵԺ ԳԻԾ

Լրահոս 26.04.2024 Արխիվ

22.02.2016 17:42

Գողության դեպքեր

Փետրվարի 20-ին Ստեփանակերտ քաղաքի Նոր Արեշ թաղամասի N տան բնակիչ, 1964թ. ծնված Ն. Շ-ն ոստիկանության քաղվարչություն է դիմել այն մասին, որ փետրվարի 15-ի գիշերը, անհայտ անձը իրենց տան բակում գտնվող հավաբնից գողացել է 3 հավ և 1 հնդկահավ:

Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նշված գողությունը փետրվարի 14-ին՝ ժամը 23:55-ի սահմաններում, կատարել են նույն թաղամասում բնակվող՝ անչափահասներ, 2000թ. Ա. Ի-ն և 2001թ. ծնված Ա. Ե-ն: 

*****

Փետրվարի 20-ին Ստեփանակերտ քաղաքի Իսակովի փողոցի թիվ 1 շենքի N բնակարանի բնակիչ, 1954թ. ծնված Ա. Ս-ն ոստիկանության Ասկերանի շրջբաժին է դիմել այն մասին, որ հունվարի 10-ից մինչև փետրվարի 20-ի ժամը 13:00-ն ընկած ժամանակահատվածում, անհայտ անձինք Դահրավ գյուղի տարածքում տեղակայված՝ իրեն պատկանող հանգստյան գոտում գտնվող երկհարկանի շինության առաջին հարկի մուտքի դուռը մեխանիկական ներգործությամբ բացելու միջոցով գողացել  են 6 հատ ինքնաեռ:

Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նշված գողությունը, հունվարի 20-ին և 23-ին, կատարել են Ստեփանակերտ քաղաքի Մանուկյան փողոցի թիվ 17 շենքի N բնակարանի բնակիչ, 1998թ. ծնված Ն. Պ-ն, Տիգրան Մեծի փողոցի N տան բնակիչ, 1997թ. ծնված Տ. Գ-ն և Բաղրամյան փողոցի թիվ 2բ շենքի N բնակարանի բնակիչ, 1997թ. ծնված Ս. Մ-ն  

Գողոնը մասամբ առգրավված է:

            *****

Փետրվարի 20-ին Մարտունու շրջանի Խնուշինակ գյուղի բնակչուհի, 1988թ. ծնված Ա. Հ-ի շուրջ ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ վերջինս, փետրվարի 19-ին՝ ժամը 10:30-ի սահմաններում, օգտվելով տան բնակիչների բացակայությունից, մուտք է գործել համագյուղացի, 1984թ. ծնված Ֆ. Ղ-ի տուն և գողացել 190.000 դրամ:

Գողոնն առգրավված է:

            *****

Փետրվարի 12-ին հաղորդվել էր Մարտակերտի շրջանի Կուսապատ գյուղի բնակչուհի, 1969թ. ծնված Լ. Խ-ի պայուսակից անհայտ անձի կողմից 72.000 դրամ գողանալու մասին:

Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նշված գողությունը կատարել է համագյուղացի, 1957թ. ծնված Կ. Ա-ն:

Գողոնն առգրավված է:

*****

Փետրվարի 20-ին ոստիկանության Շուշիի շրջբաժնում գրություն է ստացվել այն մասին, որ Շուշի քաղաքի Սողոմոնյան փողոցի N տան բնակիչ, 1998թ. ծնված Ա. Բ-ն և Ն.Դումանի փողոցի թիվ 2 շենքի N բնակարանի բնակիչ, 2000թ. ծնված Դ. Գ-ն, նախնական համաձայնությամբ, հունվարի 14-ին, Պռոշյան փողոցի թիվ 5 շենքի N բնակարանի բնակչուհի, 1952թ. ծնված Լ. Մ-ի հավաբնից գողացել են 8000 դրամ արժողությամբ 2 հավ, իսկ հունվարի 28-ին, նույն փողոցի թիվ 7 շենքի N բնակարանի բնակչուհի, 1965թ. ծնված Ծ. Բ-ին պատկանող՝ բակում գտնվող հավաբնից` 12000 դրամ արժողությամբ 3 հավ: