ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
22.01.2021 16:31
Գողության դեպքեր են հայտնաբերվել
2020թ. նոյեմբերի 24-ին հաղորդվել էր խանութից գողություն կատարելու մասին:
Ձեռնարկված օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ մայրաքաղաքի բնակիչ, 1995թ.ծնված Ն. Ա.-ն նշված խանութից գողացել է 3 շիշ օղի և 2 շիշ կոնյակ:
Հունվարի 14-ին հաղորդվել էր Ս. Ս.-ին պատկանող «Օպել Օմեգա» մակնիշի ավտոմեքենան գողանալու մասին:
ԱՀ ոստիկանության քրեական հետախուզության վարչության ծառայողները՝ Քաշաթաղի շրջանային բաժնի ծառայողների հետ համատեղ ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզել են, որ նշված հանցագործությունը 2020թ. հոկտեմբերին կատարել են՝ Քաշաթաղի շրջան Բերձոր քաղաքի բնակիչներ՝ 1963թ.ծնված Ն. Հ.-ն և 1986թ.ծնված Ա. Հ.-ն և ավտոմեքենան տեղափոխել են ՀՀ Վայոց ձորի մարզ գ. Հեր-Հեր: