ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
21.10.2019 14:22
Գողության դեպքեր են գրանցվել
Հոկտեմբերի 19-ին ԱՀ գլխավոր դատախազությունից ԱՀ ոստիկանության Հադրութի շրջանային բաժին է ստացվել համապատասխան քրեական գործով վիճակագրական քարտերն առ այն, որ 2007 կամ 2008 թվականին՝ ստույգ չպարզված օրը, անհայտ անձը ապօրինի մուտք է գործել Ստեփանակերտ քաղաքի բնակիչ, 1936թ. ծնված Հ. Խ.-ին պատկանող Հադրութի շրջանի Տումի գյուղում տեղակայված հայրական տան առաջին հարկի պահեստարան և գողացել Հ. Խ.-ին պատկանող օղի թորելու համար նախատեսված ինքնաշեն սարքի բաղկացուցիչ մաս կազմող 50 լիտր տարողությամբ պղնձից պատրաստված կաթսան և դրանով պատճառել է զգալի չափերով՝ 100.000 դրամի գույքային վնաս:
Հոկտեմբերի 19-ին ԱՀ գլխավոր դատախազությունից ստացվել է համապատասխան քրեական գործով վիճակագրական քարտերն առ այն, որ 2019թ. հունիսի 28-ին ժամը 16:00-ի սահմաններում անհայտ անձը ապօրինի մուտք է գործել Հադրութի շրջանի բնակչուհի, 1929թ. ծնված Ա. Մ.-ին պատկանող առանձնատան առաջին հարկի ննջասենյակ, որտեղից գաղտնի հափշտակել է վերջինիս դրամապանակը, որի մեջ առկա էր 300.000 ՀՀ դրամ և դրանով պատճառել զգալի չափերով գույքային վնաս:
Հոկտեմբերի 19-ին ԱՀ գլխավոր դատախազությունից ստացվել է քրեական գործով վիճակագրական քարտերն առ այն, որ 2018թ. աշնան վերջից մինչև 2019թ. մայիսն ընկած ժամանակահատվածում, անհայտ անձը ապօրինի մուտք է գործել Ստեփանակերտ քաղաքի բնակիչ, 1936թ. ծնված Հ. Խ.-ի Հադրութի շրջանի Տումի գյուղում տեղակայված հայրական տան առաջին հարկի պահեստարան և հափշտակել Հ. Խ.-ին պատկանող օղի թորելու համար նախատեսված ինքնաշեն սարքի բաղկացուցիչ մասերը, պղնձից պատրաստված խողովակները և դրանով պատճառել զգալի չափերով 20.000 դրամի գույքային վնաս:
Ստուգումներով զբաղվում է ԱՀ ոստիկանության Հադրութի շրջանային բաժինը: