ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
13.10.2014 16:35
Գողը ներկայացել է մեղայականով
Հոկտեմբերի 11-ին` ժամը 13:50-ին, Ստեփանակերտ քաղաքի Ազատամարտիկների փողոցի 37ա շենքի N բնակարանի բնակիչ, 1968թ. ծնված Գ. Մ-ն հեռախոսով ոստիկանության քաղվարչության հերթապահ մաս է հայտնել այն մասին, որ իր բնակարանից գողություն է կատարվել:
Պարզվել է, որ նույն օրը` ժամը 08:50-ից մինչ 13:40-ն ընկած ժամանակահատվածում, անհայտ անձը մուտք է գործել նշված բնակարան և ննջասենյակի պահարանից գողացել 50.000 ԱՄՆ դոլար, 65 գրամ քաշով ոսկյա շղթա, խաչ, ադամանդե քարով մատանի ու տարբեր տեսակի արծաթյա զարդեր:
Հոկտեմբերի 12-ին Ա. Մանուկյան փողոցի թիվ 11 շենքի N բնակարանի բնակիչ, 1982թ. ծնված Ս. Խ-ն մեղայականով ներկայացել և խոստովանել է, որ նշված գողությունը կատարել է ինքը` ներկայացնելով գողոնը: